Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում եռյակ է ծնվել: Այդ մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտը բարի լուրով սկսենք:

Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար:

 

Բոլորիս աչքը լույս…

Աստված պահապան ձեզ»,-նշված է գրառման մեջ:

23 Հուլիս, 2020 16:56
1806
; ;