Բոլոր քաղաքացիները, որոնք այս երեք բանկերի կողմից են ստանում կենսաթոշակները, հուլիսի մեկից սկսած առևտրի դեպքում՝ գործարքներ, գնումներ, ծառայությունների դիմաց վճարումներ, մինչև 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամի հետվճար կստանան: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և թվարկեց այդ երեք բանկերը՝ Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և ՎՏԲ-Հայաստան Բանկ:

«Բայց բոլոր այն քաղաքացիները, որոնք օգտվում են այլ բանկերից, չեն կարող հանդիսանալ այս ծրագրի շահառու, նրանք ունեն մեկ ամիս ժամանակ՝ փոխելու բանկը, չնայած դրան, դաշտը բաց է, և այլ բանկեր ևս կարող են միանալ այս ծրագրին»,- ասաց նա:

Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այս պահին 390 հազար թոշակառու արդեն իսկ տարբեր բանկային քարտով սպասարկվում է: Ըստ նրա՝ այս ծրագիրը մի կողմից գնողունակությունն է բարձրացնելու, մյուս կողմից՝ ֆինանսական գործիքների տարածվածությունը:

485