Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից, և այն ամբողջությամբ կբացվի, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց, թե այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել:

«Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր, կարող էր տեղի ունենալ: Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում», – ասաց Սարգսյանը:

1039