Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 4 քաղաքացի, վիրավորվել 30-ը
Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:
Ոստիկանության խոսնակը հայտնել է, որ տուժածներից 15-ը հիվանդանոցային բուժում են ստանում: Պատահարի պահին գնացքում եղել է 60 մարդ:
Դատախազությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները:
Մահացածների ինքնության մասին տեղեկություն չի հաղորդվում: Չի նշվում նաև, թե արդյոք վարորդը զոհերի թվում է։ Գնացքում եղել են նաև բազմաթիվ աշակերտներ:
04 Հունիս, 2022 16:45
1507
ՀՀ քաղաքացիների անձնագրավորման դիմումների մեծ քանակով պայմանավորված՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը կիրականացնի լրացուցիչ ընդունելություն
13 Մայիս, 2026 14:14
Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան
09 Սեպտեմբեր, 2025 21:47
Հայաստանը Գերմանիայում կներկայանա 7 մարզաձևում
13 Հուլիս, 2025 23:30
Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել
20 Հունիս, 2026 11:30
Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի Էլեն Բաղդասարյանը
25 Հունվար, 2026 15:39
Գյումրիում՝ գնացքի գծերի վրա, հայտնաբերվել է կնոջ դի
22 Դեկտեմբեր, 2025 20:47