Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ընդդիմադիր պատգամավորների ներխուժմանը՝ նշելով.

«Առողջապահության նախարարությունը դիմում է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:

Հարց է առաջանում` արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը թույլ է տալիս նման գործելաոճ և արդյո՞ք այն հարիր է պատգամավորական մանդատին»:

Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կարապետյան ու «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանն այսօր խորհրդակցության ժամանակ ներխուժել են ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, աղմկել, թղթեր նետել գետնին, ապա հեռացել են։

2100