Գործադիրն ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:  Արդյունքում Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Ծրագիր 4-ի շրջանակում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել, ճանապարհահատվածի կառուցման նպատակով: Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կառուցվող  ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի,  համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել  2023 թ. հունիսի 30-ը:

1079