ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Հարավային Կովկաս։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Կարեն Դոնֆրիդը կմեկնի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, որպեսզի ընդգծի ԱՄՆ-ի հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղությանը, ժողովրդավարությանն ու բարգավաճմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն` Դոնֆրիդը հունիսի 15-16-ը կայցելի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այլ պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում պետքարտուղարի օգնականը կշեշտի, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի` ամուր խաղաղության հասնելուն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Հունիսի 17-ին նա կմեկնի Թբիլիսի, որտեղ ելույթ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած խորհրդաժողովում, կհանդիպի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնյաների, ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մեկ օր անց անց Դոնֆրիդը կայցելի Երևան, որտեղ հանդիպում է նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։

394