Այսօր լուսադեմին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով:

Բացի ջրցան մեքենաներից աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ: Գործընթացը կկրի պարբերական բնույթ:

Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝ https://fb.watch/dBzJ-u6_2r/

2319