Մադրիդի «Ռեալը» երկուշաբթի հատուկ արարողությունով կճանապարհի Բրազիլիայի հավաքականի ավագ Մարսելոյին, այս մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի կայքը։
Պաշտպանի մեծարմանը կմասնակցի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Մարսելոն Չեմպիոնների լիգայում «սերուցքայիններին» հաղթելուց հետո հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։ Եզրափակիչում, որը կայացել է Փարիզի արվարձանում՝ «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում, «Ռեալը» 1։0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։ Մադրիդի «Ռեալը» 14 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչը ռեկորդային է մրցաշարի համար։
Մարսելոն հանդես է գալիս «Ռեալում» 18 տարեկանից և նվաճել է 25 տիտղոս՝ սահմանելով ակումբային ռեկորդ։ Բրազիլացին հինգ անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, չորս անգամ հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում, երեք անգամ՝ Եվրոպայի սուպերգավաթում։ Նա նաև վեց անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ Իսպանիայի գավաթում և հինգ անգամ՝ երկրի Սուպերգավաթում։