Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան  կապակցությամբ:

Ցավակցական հեռագրի մեջ, մասնավորապես, նշված է.

«Մեծ ցավով տեղեկացա թատրոնի և կինոյի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:

Ավելի քան հինգ տասնամյակ բեմում և էկրանին՝ Ռաֆայել Քոթանջյանը ստեղծել է վառ և ինքնատիպ կերպարներ, որոնք արժանացել են համընդհանուր ճանաչման և սիրվել ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:

Խորապես ցավակցում եմ անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա արվեստն ընդմիշտ իր ակնառու տեղն ունի մեր մշակույթում»։

858