Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում
Հայազգի Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Պատապուտյանին շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Մեր համալսարանի համար այսօր հատուկ օր է, քանի որ Պատապուտյանն այստեղ զեկույց է ներկայացնելու։ Ասեմ նաև, որ այն բույսի հատիկը, որի վրայից նա ստացել է հայտնի մոլեկուլը, այսօր տնկվեց նաև բժշկական համալսարանում։ Կսպասենք գիտության այդ ծառի պտուղներին»,– նշել է Մուրադյանը։
Պատապուտյանն էլ շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ–ում գտնվելու և նման պատվի արժանացնելու համար։
Գիտնականը Երևան է ժամանել հունիսի 11-ին՝ մասնակցելու Գիտության և բիզնեսի օրերին։
14 Հունիս, 2022 19:30
1964
Օդի աղտոտվածության հետևանքով ՀՀ-ում ամեն տարի մահանում է 51 մարդ․ ԵՊԲՀ ռեկտոր
02 Սեպտեմբեր, 2022 19:21
Վարչապետը հանդիպում է ունեցել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23 Սեպտեմբեր, 2026 20:40
Նիկոլ Փաշինյանը կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը
16 Սեպտեմբեր, 2026 12:24
«Օսկար»-ը սահմանում է նոր կանոններ․ AI-ը չի կարող մրցանակ շահել
04 Մայիս, 2026 18:58