Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 13-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 9-ի ԲԴԽ-58-Ո-152 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սամվել ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻՆ նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

 

2013-2014 թթ սովորել է դատախազության դպրոցում,

2011-2014 թթ սովորել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում,

2009-2011 թթ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության մագիստրոս (քրեական իրավունք),

2005-2009 թթ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բակալավր իրավագիտություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,

2017 թ. եղել է Իրավագիտության ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս,

2015 թ. եղել է Հայաստանում Ֆրանսիական համալսարան, իրավագիտության ֆակուլտետի դասախոս,

2018թ. եղել է Հատկապես կարևոր գործերի քննության վերահսկողության վարչության ավագ դատախազ, այնուհետև ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության առաջին դասի խորհրդական:

236