Չեմպիոնների լիգա. Հայտնի դարձավ «Փյունիկի» առաջին մրցակիցը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» մրցակիցը որակավորման առաջին փուլում կլինի ռումինական «Կլուժը»։ ՉԼ-ի այս փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 5-6-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 12-13-ին։
14 Հունիս, 2022 20:11
910