Գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձեւով

«Օրենքով նախատեսվում է, որ գրավատները վարկերը տրամադրելու են բացառապես անկանխիկ ձեւով. 2022 թ.-ի հուլիսի 1-ից 80.000-ի պարագայում, 2023 թ.-ի հունվարի 1-ից 50.000-ի պարագայում, իսկ արդեն 2024 թ.-ի հունվարի 1-ից 20.000 դրամը գերազանցող բոլոր վարկերը, որոնք տալիս են գրավատները, պետք է տրամադրվեն անկանխիկ ձեւով»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` խոսելով գրավատներում անկանխիկ գործարքների համար սահմանվող սահմանաչափերի մասին:
16 Հունիս, 2022 17:44
782