Մոսկվայի բնակիչը մահացել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ֆիթնես ակումբներից մեկում վազքուղու վրա մարզվելիս, հայտնում է REN TV-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 50-ամյա տղամարդը, որը մարզվում էր վազքուղու վրա, հանկարծակի վատացել է։ Յակիմանկայի ֆիթնես ակումբի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, սակայն տղամարդուն փրկել չի հաջողվել։ 


Քննիչները դեպքի առթիվ հետաքննություն են սկսել։

437