ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չկա մի բան, որը կարող է խանգարել իրեն առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։
«Ես չգիտեմ նման մի բան: Մենք պետք է նորից հզորացնենք երկիրը: Մեր երկիրը գնաց դժոխք: Գործերը շատ արագ վատացան։ Ես սիրում եմ մեր երկիրը և կանեմ այն, ինչ ճիշտ կլինի նրա համար»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ինչը կարող է խանգարել նրան առաջադրվելու համար։

Անցյալ շաբաթ Yahoo News/YouGov հարցման տվյալները ցույց տվեցին, որ ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ է քվեարկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին Ջո Բայդենի փոխարեն: Հարցվածներին խնդրել են պատասխանել, թե ում օգտին պատրաստ կլինեն քվեարկել, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվեն հարցման նույն օրը։ Արդյունքում միայն 42%-ը կքվեարկեր գործող նախագահի օգտին, մինչդեռ 44%-ը պատրաստ է իր ձայնը տալ Թրամփի օգտին։
Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր պատրաստակամության մասին։ 

180