ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ օրը սկսեցինք Ալավերդու բժշկական կենտրոնից՝ շնորհավորելու ԲԿ բուժաշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.

«Ալավերդու ԲԿ-ն այն հարյուրավոր բժշկական հաստատություններից է, ում բժշկական անձնակազմը տնօրենից մինչև մայրապետ նվիրական ծառայություն է մատուցում մեր հազարավոր քաղաքացիների՝ փրկելով նրանց կյանքը և վերականգնելով նրանց առողջությունը։

Ավելորդ է անգամ նշելը, թե ինչպիսի ծանր մարտահրավերների դիմակայեցին մեր հազարավոր բուժաշխատողները կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ձեր անգնահատելի ծառայության համար։

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ և մաղթում մասնագիտական վերելքներ և անձնական երջանկություն»։

978