Մահացել է կամերունական ծագումով ռուս երգիչ Պիեռ Նարցիսը։ Այս մասին հունիսի 22-ին Ինստագրամի իր էջում հայտնել է նրա նախկին կինը՝ Վալերիա Կալաչևան:

Երգիչը 45 տարեկան էր։

«Շնորհակալ եմ այս երկրի վրա միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա... դու հավերժ կմնաս մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն մեր հրաշալի դստեր համար: Ես քեզ փոխանցում եմ քո Բարձրյալ հորը՝ խաղաղությամբ և սիրով»,- գրել է Կալաչևան։

Երգչի  նախկին կինը մահվան պատճառը չի նշել: 

Մուդիո Մուկուտո Պիեռ Նարցիզ դե Նապոլի դե Սոուզան ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Հետագայում նա տեղափոխվում է Ռուսաստանում հարազատների մոտ, որտեղ ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 1990-ականների վերջից նա խաղացել է RUDN համալսարանի KVN թիմում, ինչպես նաև մասնակցել է «12 չար հանդիսատես» հեռուստաշոուի մի քանի դրվագներին։

Նարցիսին ամենամեծ համբավը բերեց «Աստղերի գործարան-2» նախագծում նկարահանվելը, որտեղ նա հայտնի դարձավ «Շոկոլադե նապաստակ» («Шоколадный заяц») երգի շնորհիվ։ Երաժիշտը նաև  Ինգուշեթիայի վաստակավոր արտիստ էր։

«Комсомольская правда»-ն էլ գրում է, որ երգիչը մահացել է երիկամների վիրահատության ժամանակ:

1694