Կաննի 75 -րդ կինոփառատոնին հայ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը բարձր մակարդակով ներկայացրեց Հայաստանը։
«Այս տարի մայիսին հրավիրվեցի և մասնակցեցի Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնին, որտեղ հնարավորություն ընձեռնվեց ստեղծագործություններս ներկայացնել համաշխարհային կինոընկերությունների պատվիրակություններին. արդյունքում՝ համագործակցության բազմաթիվ առաջարկներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շուշան Սարգսյանը։
«Թերևս, կառանձնացնեմ առավել նշանակալիներից մեկը. առաջարկ ստացա երաժշտություն գրել մի ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարներից մեկը համաշխարհային կինոաստղ Կատրին Դենյովն է։ Ֆիլմի սաունդթրեքը (soundtrack) հնչելու է համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի երգչուհու կատարմամբ, ում անունը դեռ չեմ բացահայտի։ Կարող եմ ասել նաև, որ ֆիլմն արտադրվելու է համատեղ (Ֆրանսիա, Բելգիա, ԱՄՆ և Պորտուգալիա)։
Շուտով ավելին... »,- նշեց նա։
Եզակի դեպքերից է, երբ հայ կոմպոզիտորը ներկայանում է Կաննի միջազգային կինոփառատոնին ... Միշել Լեգրան, Շառլ Ազնավուր, իսկ այժմ արդեն Շուշան Սարգսյան, ում շնորհիվ համաշխարհային կինոինդուստրիան ծանոթացավ հայ ժամանակակից երաժշտության հետ….