Մենք փողոց ենք կառուցում համայնքում, բա հարց չե՞նք տալիս, թե այս փողոցը ոնց են սպասարկելու, համայնքներում չեմ տեսել որևէ փողոց, որը երևա, որ սպասարկվում է, այս խնդիրը պետք է լուծվի: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծրագրերը, որ  անում ենք բնակավայրերը ցեխից ազատելու համար և մեզ համար տարբերոթյուն չկա, այդ ցեխի շերտի տակ թարմ արած ասֆալտ է, թե ոչ, և այսօր այդ ցեխի շերտը գոյանում էՓողոցը պետք  է լինի մաքուր՝ անկախ նրանից՝ քաղաքում է, թե գյուղում: Մենք հիմա միլիոններ ենք ծախսում, փողոց ենք կառուցում և դա նաև շարունակելու ենք, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել: Եթե չանենք, ապա վեց ամիս հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց վարչապետը և նշեց, որ համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է լինի կատարյալ մաքուր:

Վարչապետն ասաց, որ այսօրվա պրոբլեմի արմատները տեսնում է 30 տարի ցեխի մեջ կորած փողոցների մեջ: «Երբ մեզ համար նորմալ է եղել, երբ գյուղ տեղ է, ինչ կարևոր է, որ կանայք կաբլուկով կոշիկ հագնեն, թող սապոգով գնան, կամ երեխաները: Հարցեր կան, որ զարմանում եմ, ինչ դժվար է լուծվում»,- ասաց նա:

Նա   անդրադարձավ նաև շրջանցիկ ճանապարհի նշանների խնդրին, որ ևս մեկ անգամ նկատել է վերջին այցերից մեկում: «Ընկերությունը միլիոններ է աշխատում, բայց ցուցանակը երևի մի 62 տեղից ճմռթված, 62 թվից որքան շինարարություն կա այդ ժապավենով են արել,  ճանապարհային նշաններ՝ տրակտորի տակ ընկածՃանապարները փակել են բետոնի կտորներով, որոնք երևի մնացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից: Ես կասկածներ ունեմ, որ ընկերությունները չունեն նույնիսկ այդ շրջանցիկ ճանապարհի նշանները, այլ իրար փոխանցում են»,-նկատեց նա և նշեց, որ դա հարգանք է անցնողի հանդեպ:

 «Սա կուլտուրա է, գուցե միլիոններ չեն աշխատում, վնասով, բայց մարդը, որ անցնում է, մտածելու է՝ լավ, այս ճանապարհը ո՞նց է կառուցվելու. դա երկրի անցնողների նկատմամբ վերաբերմունք է»,- ասաց նա:

 

851