Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության համար հետախուզվող տղամարդը բերման է ենթարկվել

Հունիսի 22-ին Լոռու մարզի Քարաձոր բնակավայրի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և Սպիտակի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Սարգիս Գ.-ն։
Ըստ ոստիկանության տեղեկատվության, տղամարդը ապրիլի 18-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
23 Հունիս, 2022 17:33
435