Հունիսի 23-ին ամբողջ աշխարհը նշում է որպես միջազգային օլիմպիական օր:
Այս օրը հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչ է տալիս մեզ սպորտը: Դեռևս 1894 թ. հունիսի 23-ին այս կապակցությամբ ինքնատիպ պատասխան է տվել Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր բարոն Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու կատարյալ աշխարհ կառուցել:
Օլիմպիզմի գաղափարը միավորում է տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:
Սպորտը սովորեցնում է հասնել կատարելության, ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում: Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն ու բավականություն են պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են առողջությունը և մարդուն դարձնում կենսունակ:
Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր բնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել, համախմբվել, գործել միասնական, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:
Հայաստանի օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ առողջություն, բարօրություն և հաջողություններ: