«Joomag» («Ջումագ») հայկական ստարտափը  Report Ocean-ի կողմից ճանաչվել է աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակներից մեկը՝ Alphabet Inc.-ի, Amazon-ի և Netflix-ի նման ընկերությունների հետ միասին:

Պլատֆորմն ունի ավելի քան 5000 հաճախորդ, այդ թվում՝ HP, Dell Technologies, Cisco, Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper's Bazaar, Expedia, Vogue, Levi's, IBM, KFC և միլիոնավոր օգտատերեր ամբողջ աշխարհում:

Joomag-ը հիմնադրվել է 2009 թվականին Սիլիկոնյան հովտում չորս հայ ծրագրավորողների կողմից։ Երևանյան գրասենյակը բացվել է 2013 թվականին։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Մոսկվայում և Մյունխենում։

326