![](https://araratnews.am/admin/images/1656014970.jpg)
Ես վստահ եմ, որ եթե ամբողջական ձայնագրությունը պարոնը ներկայացնի, դա իր համար բավական լուրջ հետևանքներ կարող է ունենալ, հրապարակած ձայանգրությունը ծաղկաքաղ է արվել։ Այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար՝ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով՝ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած հայտնի ձայնագրությանը։
Նա նշեց, որ այդ ձայնագրության ծաղկաքաղը ուղարկված է համապատասխան քննչական մարմին՝ ուսումնասիրելու և ըստ նրա՝ ամբողջ ձայնագրությունը ձեռնտու չէ Ռուբեն Վարդազարյանին։ Հարցին, թե պատրաստվու"մ է հրաժարական տալ, նա ասաց, որ երեք անգամ հրաժարական է տվել, սակայն երբեք որևէ քաղաքական ուժի, դաշինքի, որևէ մեկի պարտադրանքի արդյունքով հրաժարական չի տվել։
Գագիկ Ջհանգիրյանը գտնում է, որ այս ձայնագրությունը չի ստվերում դատական համակարգի բարեփոխումները։ Ինչ վերաբերում է՝ «վզիս դրված է» արտահայտությանը, որը Գագիկ Ջհանգիրյանը ասել է ձայնագրության մեջ, նա պարզաբանեց․ «Վզիս դրածը» կոպիտ ասած՝ «իմ ճիտին պարտքն է», այսինքն՝ ես ինքս ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը»։ Նա նշեց, որ նկատի է ունեցել որ դա իր առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե մեկի պարտադրանքը։
«Ես իմ առաջ խնդիր էի դրել, որ պարոն Վարդազարյանը իր դիմումի համաձայն լքի խորհրդի նախագահի աթոռը և խորհուրդը մեկ այլ նախագահ ընտրի, քանի որ բացահատ դատական համակարգը մտցրել էր հակադրման մեջ գործադիր և օրենսդիր իշխանության հետ։ Ես գնացել եմ բանակցությունների, բայց հարաբերությունները արդեն լարված էին»,–ասաց նա և նշեց, որ զրուցելիս հոգեբանական հնարքներ են կիրառում։
«Որպեսզի նա հեշտությամբ տրվի այդ հորդորին, դիմում գրի՝ ազատվի, ես նրա աչքին նսեմացնում եմ այդ պաշտոնը։ Դրանք հոգեբանական հնարքներ են։ Կուտ եմ տվել՝ ժողովրդի լեզվով ասած»,–ասաց նա և նշեց, որ դա երեք անդամի ինտիմ զրույց է։ Նա վստահեցրեց, որ ընթացքում արդեն հասկացել էր, որ իրեն ձայնագրում են։
Մանրամասները տեսանյութում