Որոշում եմ կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար: Այսօր Կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ այսօր կստորագրի Ռոմանոս Պետրոսյանի միջնորդագհիրը և կուղարկի նախագահական` ՀՀ նախագահ Արմես Սարգսյանի հաստատմանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար:

Կառավարությունը հաստատեց  Ռոմանոս Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը:


 

823