27-ամյա վարորդը ավտոմեքենայով բախվել է գովազդային վահանակին, ապա կայանված «Մազդա»-ին, վերջինս էլ՝ «Հոնդա»-ին
Այսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Հ. Հովհաննիսյանը իր վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պատահարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Հիվանդանոցում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ:
26 Հունիս, 2022 15:04
1157