Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
Հունիսի 29-ին, ժամը 04:32-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում՝ «Լյուքս մարկետ»-ի մոտակայքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող խանութում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:01-ին:
Այրվել են խանութի (40 քմ) կախովի առաստաղը (2 քմ), հագուստ, ջերմահարվել՝ 21 քմ տարածք։
29 Հունիս, 2022 14:38
980
Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի
24 Հունիս, 2026 23:29
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ փրկարարները կանխել են տարածումը
22 Հունիս, 2026 16:38
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
21 Հունիս, 2026 14:19