Մաքուր, անվճար ենթակառուցվածքներով լողափերը բաց են Հայաստանի բնակիչների և հյուրերի համար։ Այս մասին իր ռեպորտաժում պատմում է ռուսական Мир 24 հեռուստաընկերությունը, որն անդրադարձել է Սևանա լճում լողի և հանգստի շրջանի բացմանը։ Նյութում նշվում է, որ ավարտվել է լողափնյա տարածքների մաքրումը և արդեն պատրաստ են խաղահրապարակները, հանդերձարաններն ու տաղավարները: 

«Սևան» ազգային պարկի տնօրեն  Կարեն Մնացականյանը ռեպորտաժում պատմում է, որ լճում կառուցվել են հատուկ հարմարություններ հաշմանդամություն ունեցող անձանց լողալու համար։ Նա շեշտում է, որ անցյալ տարի ունեցել են մեծ թվով հանգստացողներ, և վստահ է, որ այս տարի նրանք ավելի շատ կլինեն։

Ռեպորտաժում շեշտվում է, որ լճի մերձակայքում կգործեն բժշկական օգնության, փրկարար ուժերի կայաններ։ Ոստիկանների կողմից կիրականացվի շուրջօրյա հերթապահություն։

390