Կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Մաշտոցի պողոտայի շենքերից մեկից
Հունիսի 30-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Ռ․ Ն․-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
30 Հունիս, 2022 14:11
1359
Կոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
05 Հոկտեմբեր, 2026 22:17
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրшերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի
28 Օգոստոս, 2026 21:33
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23