Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացրեց 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18 բնակավայրում 24 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ ծրագրերից 22-ն ավարտված են, 2-ն ընթացքի մեջ են. մեկը՝ Վարդենիկում, մյուսը՝ Կապանում: «Մեր պարտավորությունները կիրականացնենք, շինարարությունը կավարտենք»,- ասաց Գնել Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այսօր հունիսի 30-ն է և սուբսիդիոն հայտեր կան, որ կառավարությունով չեն անցել, իսկ դրանց մի մասը կարելի էր ապրիլին սկսել և այս տարի ավարտել: «Իսկ այդ ծրագրերի մի մասը այս տարի հաստատ չի ավարտվի, իհարկե մյուս տարի կշարունակենք, բայց մյուս տարվա համար պետք է բացառենք. շինարարության սեզոնը սկսեց՝ կաբինետներում անելու գործ պետք է չունենալ, պետք է գործը լինի շինհրապարակում»,- ասաց նա:

 

576