Արցախի Հանրապետությունում բնական գազի մատակարարման բացակայության պատճառով՝ քաղաքացիները կենցաղում օգտագործում են մետաղական գազի բալոններ, որոնք հրդեհավտանգության տեսակետից բավականին վտանգավոր են: Հրդեհի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ գազի բալոնի պայթյունը կամ դրա անսարքությունը:

Բնակարաններում գազի բալոնի պայթյունը կարող է դառնալ հրդեհի կամ այլ արտակարգ պատահարի պատճառ: Ավելորդ անգամ կյանքի ու առողջության համար վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար, անհրաժեշտ է պահպանել գազի բալոնների օգտագործման համար սահմանված նորմերն ու պահանջները՝ նախքան դրանց օգտագործումը համապատասխան մասնագետների օգնությամբ ստուգել դրանց սարքինությունը:

Լիցքավորման կետերում գազը լիցքավորելուց առաջ անհրաժեշտ է պահանջել ճնշմակայանի աշխատակիցներին ստուգել գազաբալոնային համակարգի վրա տեղադրված խցուկը (сальник), մաշվածության դեպքում՝ այն փոխարինեք նորով:

ՆԳ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ բնակարաններում և հանգստյան գոտիներում խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:

812