Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպմանն ընդգծել է քաղաքական խաղերի անթույլատրելիության մասին:

 

«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Արցախում է։ Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք սանձազերծված պատերազմական իրավիճակը, խոսել մեր բանակի բարձր մարտունակության մասին։ Իմ խոսքում ընդգծել եմ, որ քաղաքական խաղերը լավ արդյունք չեն ունենա՝ այդ համատեքստում կոչ անելով Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին՝ համախմբվել իշխանությունների շուրջ՝ միասնական ճակատով հաղթանակ արձանագրելու համար, ինչին կողմ է արտահայտվել նաև Հրանտ Բագրատյանը»,- տեղեկացրել է Թովմասյանը «Ֆեյսբուքի» իր էջում։

 

389