ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վարկաբեկել Չինաստանին: Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։

Դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգն «անտեսում է փաստերը՝ սեւը սպիտակ ներկայացնելով», «վարկաբեկում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը, անպատասխանատու նկատողություններ է անում Չինաստանի նորմալ ռազմական զարգացման եւ ազգային պաշտպանության քաղաքականության մասին», ինչպես նաեւ քաջալերում է առճակատումը եւ սառը պատերազմի մենթալիտետն ու գաղափարաբանական կանխակալությունը։ «Չինաստանը լրջորեն անհանգստացած է այս առիթով եւ վճռականապես դեմ է դրան»,- ասել է Չժաո Լիցզյանը։

ՆԱՏՕ-ն նոր ռազմավարական հայեցակարգում իր հերթին հավաստիացնում է, որ Չինաստանի քաղաքականությունը հակասում է կազմակերպության շահերին եւ արժեքներին։

 

956