Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում:
Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև այն, որ Բենինի Հանրապետությունում ունենք հայկական համայնք:
Երկուստեք կարևորվել է կրթական, առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության ու ջանքերի ներդաշնակումը:
30 Հունիս, 2022 20:57
799
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
16 Հոկտեմբեր, 2026 23:21
Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները
15 Հոկտեմբեր, 2026 18:29
Ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ է և կազմակերպում է միջոցառում, որին մասնակցելու են 190 երկրներից
12 Հոկտեմբեր, 2026 11:54