«․․․թռչունի պես հեռանում եմ»․ մահից հետո հրապարակվել է Շատունովի վերջին երգը (տեսանյութ)
Յուրի Շատունովի մահից հետո Youtube-ում հայտնվել է նրա վերջին երգի ձայնագրությունը։ Երգչի մենեջերը նշել է, որ մարգարեական երգ ձայնագրվել է այս տարվա սկզբին․ այն կոչվում է «Ամեն մեկին՝ իրենը»։
Երգը, որը փոփոխությունների և ազատության մասին լիրիկական ստեղծագործություն է, արդեն հավաքել է 1 միլիոն դիտումից ավելի։
Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը խնդրել են Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը քննարկման դնել երաժշտին հետմահու Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու հարցը։
Երգի բառերը ապշեցրել են օգտատերերին՝
«Ահա ես թեթեւ թռչունի պես հեռանում եմ իմ երեկվա գերությունից։
Բացում եմ թեւերս ու թռչում՝ թոքերս ազատությամբ լցնելով»։
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը 49 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։
30 Հունիս, 2022 21:44
2979
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը՝ Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
18 Օգոստոս, 2026 21:14
Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17 Օգոստոս, 2026 22:33
Յուրիկ Մխիթարյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ Մ20 ԱԱ
17 Օգոստոս, 2026 20:00
Համացանցում վիրուսային է դարձել Շատունովի «Седая ночь» հիթը Քանյե Ուեսթի «կատարմամբ»․ տեսանյութ
10 Ապրիլ, 2026 11:14
Ласковый май խմբի պրոդյուսերը նշել է Շատունովի մահվան «մեղավորին»
06 Հուլիս, 2022 16:56
Մոսկվայում հարյուրավոր մարդիկ վերջին հրաժեշտն են տալիս Յուրի Շատունովին (տեսանյութ)
26 Հունիս, 2022 16:02