Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Պապիկյանը։

70 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովի հետ եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին

1305