
Արդեն աշխարհն էլ գիտի, որ մեր դեմ այսօր Թուրքիան է կռվում։ Թուրքիան նաև օգտագործում է իր ձեռքի տակ եղած բարձր տեխնոլոգիաները։ Էն թուրքական կայքի մասին չխոսեմ, որ ազգովի միացանք դրան, ուրիշ բանի մասին եմ ուզում ասել։ «Ֆեյսբուքի» իր էջում գրում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Թյուր կարծիք կա, որ միայն բջջային կապը կարող է լսել թշնամին, պետք է հիասթափեցնեմ, որ այդպես չէ։ Լսում են մեսենջերով, վայբեռով, վաթսապով, տելեգրամով, մի խոսքով ցանկացածով։ Երբ թշնամին որևէ գործողություն է անում, իսկույն սկսում է որսալ այդ տարածքի խոսակցությունները։
Ուստի խնդրանք, հորդոր և պահանջ․
Աշխատեք չխոսել ռազմական թեմաներից, գրավելուց, հանձնելուց, զոհերից, վիրավորներից, տեխնիկայի շարժից, կրակելու տեղից (օրինակ ասում են՝ էս ինչ տեղում է տեղակայված էս ինչ բանը): Չեմ խոսում համացանցում գրառումների , քոմենթների կարևորության մասին։ Ձեր ամեն մի խոսքը կարող է մի զինվորի, սպայի , խաղաղ բնակչի կյանք արժենա, զերծ մնացեք կապի ցանկացած միջոցով նմանատիպ հարցերի մասին խոսալը, քննարկումը։ Դա կլինի Երևանի կենտրոնում, թե սահմանամերձ բնակավայրում։ Ամեն մեկիցս է կախված մեր բանակի հաջողությունը․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»:
Արդեն աշխարհն էլ գիտի, որ մեր դեմ այսօր Թուրքիան է կռվում։ Թուրքիան նաև օգտագործում է իր ձեռքի տակ եղած բարձր...
Опубликовано Կարեն Հովհաննիսյան Пятница, 2 октября 2020 г.