Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 7-ին, 10-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-ին, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

763