Նուբար Աֆեյանն արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման
«Flagship Pioneering» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այսօր՝ հուլիսի 7-ին, արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։
Նա շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը եւ ԵՊՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։
Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին հույս է հայտնել, որ Նուբար Աֆեյանը շոշափելի ավանդ կներդնի Հայաստանում գիտության զարգացման գործում, ինչին, նրա խոսքով, կնպաստի նաեւ գիտության եւ կրթության ֆինանսավորման էական ավելացումը։ «Այդ փոփոխությունները պետք է գիտությունը երիտասարդության համար ավելի հրապուրիչ դարձնեն»,- ավելացրել է նա։
07 Հուլիս, 2022 20:29
1442
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը
07 Սեպտեմբեր, 2026 12:55
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր
01 Սեպտեմբեր, 2026 19:23
Տեսահսկման արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը
25 Հունիս, 2026 17:27