Ճապոնիայում մահափորձ են իրականացրել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ (լուսանկար)

Ճապոնիայում մահափորձ է տեղի ունեցել երկրի նախկին վարչապետ Շինզո Աբեի դեմ։ Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` 2 կրակոց է հնչել, երբ Աբեն ելույթ էր ունենում նախընտրական հավաքի ժամանակ, հայտնում է ABC News-ը։
Նախկին վարչապետն անգիտակից վիճակում է տարվել հիվանդանոց։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, ըստ տեղեկությունների` վնասվել են սիրտն ու թոքերը։
Ըստ ճապոնական ԶԼՄ-ների` նրա փրկվելու շանսերը գրեթե զրոյական են։ Նկատի ունենալով հիվանդանոցից եկող տեղեկությունները` կարճ ժամանակ անց կարձանագրվի Աբեի մահը։
Երկրի գործող վարչապետը դադարեցրել է նախընտրական քարոզարշավը և վերադարձել է Տոկիո։ Այս դեպքը չափազանց արտառոց է Ճապոնիայում, որտեղ զենքի գործադրմամբ հանցագործություններ գրեթե չկան։
08 Հուլիս, 2022 14:22
1212
Նախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա. Հակոբ Արշակյանը հանդիպել է Սուզուկի Շունիչի հետ
03 Հունիս, 2025 17:02
Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը. Հակոբ Արշակյան
03 Հունիս, 2025 11:08
Միասին կառուցում ենք մի կամուրջ, որը միավորում է ոչ միայն Հայաստանը և Ճապոնիան, այլև անցյալն ու ապագան. Հակոբ Արշակյան
02 Հունիս, 2025 11:16