ՆԱՏՕ-ի եվրոպական բանակի նախկին հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը ուկրաինացի զինվորականներին կոչ է արել Harpoon հրթիռներով հարվածել Ղրիմի կամրջին՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով, գրում է The Times-ը։ «Ուկրաինան կարող է ավերիչ հարված հասցնել Կրեմլին՝ հարձակվելով Կերչի նեղուցով անցնող կամրջի վրա, որը կապում է Ռուսաստանի ցամաքային մասը Ղրիմի հետ»,- հայտարարել է գեներալ Բրիդլավը։ ՆԱՏՕ-ի բանակի նախկին հրամանատարն ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը կարող են օգտագործել Harpoon հականավային հրթիռները, որոնք հունիսին Կիևը ստացել է ԱՄՆ-ից։ Բրիդլավը լիովին արդարացված է անվանել Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա հարձակումը։ «Կերչի կամուրջը օրինական թիրախ է»,- ասել է գեներալը։

1709