Այսօր՝ հուլիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի հարևանությամբ ավտոմեքենան ընկել է ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության  գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի  գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել  նույն գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝  հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ: Նույն դասակի պարեկ Սպարտակ Մարտիրոսյանն ու կրտեսեր պարեկ Դավիթ Վարոսյանը սահմանազատել են տարածքը՝ մինչև հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանի միջոցով Chrysler մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորի զրուցարանի մոտից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  վարորդը Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Ա. Գ.-ն է: 

811