ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ ներգրավված է եղել այլ երկրներում պետական ​​հեղաշրջումների նախապատրաստման մեջ։ Այս մասին նա հայտարարել է հուլիսի 12-ին CNN-ին տված հարցազրույցում։

Զրույցի ընթացքում լրագրողը հիշել է անցյալ տարվա հունվարին Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը և հավելել, որ հեղաշրջում նախապատրաստելու համար «փայլուն միտք պետք չէ ունենալ»։

«Դոնալդ Թրամփը այդպես չի վարվում։ Դաքաոսային շարժում է մի գաղափարից մյուսը, մի պլանը ձախողվում է, իսկ մյուսը ոչ: Որպես մեկը, ով օգնել է հեղաշրջումը պլանավորել ոչ թե այստեղ, այլ աշխարհի այլ մասերում, ես համաձայն չեմ: Դա մեծ աշխատանք է պահանջում»,- հավելել է Բոլթոնը։

1135