Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Վնասազերծել մինչև սահման» անվանումը:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Սյունիքի մարզում իրավապահները Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին դարանակալել են, ապա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կանգնեցրել որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանները հենց «Օպել»-ի մեջ հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 24-ամյա Մահդի Ճ.-ին, 31-ամյա Ռեզա Ա.-ին, 24-ամյա Հուսեին Դ.-ին և 32-ամյա Ալի Ա.-ին: Վերջիններս ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել, այնուհետ ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է տուժածից հափշտակած ոսկյա շղթան: