Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի միասնական համակարգող հանձնաժողովի 5-րդ նիստը: Մասնակցել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), գործակալության փորձագիտական խմբի (ՃՓԽ) և նախարարության ներկայացուցիչները: Միջոցառումն անցկացվել է ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի գլխավորությամբ:

Ամփոփվել են համատեղ անցկացված միջոցառումների արդյունքները, նաև քննարկվել նախապատրաստվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ լրագրողների հետ համագործակցության գործողությունների պլանը, որը մշակվելու է մինչև 2022 թ․ հոկտեմբերի վերջ՝ հաշվի առնելով ծրագրի գործողությունները և օգտագործելով լրատվամիջոցների ու լրագրողների հետ կապը:

Կողմերը ստորագրել են հանդիպման արձանագրություն՝ մինչ այս կատարված աշխատանքների և հետագա համագործակցության վերաբերյալ:

786