«ՊՍԺ»-ն հետաքրքրված է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու հարցում, հայտնում է Marca-ն։
Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը որոշում կկայացնի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։ Փարիզցիների ղեկավարությունը որոշել է թիմում պահել Մեսսիին, քանի որ կարծում են, որ Ֆրանսիայում առաջին մրցաշրջանից հետո, որը հարմարվողական էր, հարձակվողը կրկին կկարողանա բարձր ցուցանիշներ ցուցադրել։ Նաև այս որոշման հիմնական գործոններից մեկը ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվություններն են, քանի որ Մեսսիի անցումից հետո փարիզեցիների շահութաբերությունը տարեկան կազմել է մոտ 700 միլիոն եվրո։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ 35-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Նախորդ մրցաշրջանում Մեսսին Փարիզի բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։