Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքների պատճառով Սևանից դեպի Երևան ուղղությամբ երթևեկությունը 4 օր կիրականացվի այլընտրանքային ճանապարհով: 

«Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։ Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը: Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

628