ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանություններն իրավունք չունեն դատապարտելու Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու Փհենյանի որոշումը, քանի որ Ուկրաինան միացել է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի անարդար և անօրինական գործողություններին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությանը։
«Կիևն իրավունք չունի վիճարկել մեր օրինական գործողությունները ինքնիշխանության շրջանակներում այն բանից հետո, երբ ուկրաինական իշխանությունները նախկինում աջակցել են ԿԺԴՀ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին՝ միջուկային հրթիռային ծրագրի պատճառով»,- ասվում է զեկույցում։
Նախարարությունը նաև հավելել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները բոլոր երկրների հետ, որոնք հարգում են իր ինքնիշխանությունը։