Հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել 54-ամյա տղամարդ. նա մահացել է
Բյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին՝ ժամը 11։40-ին: հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10:50-ի սահմաններում։
«Ժամը 19:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կատարվում է նախաքննություն:
15 Հուլիս, 2022 18:01
1626
Վրաերթից հետո 54-ամյա տղամարդուն գցել են առուն և հեռացել
06 Նոյեմբեր, 2021 22:49
Էջմիածնում տղամարդը մետաղյա աթոռով սպանել է ընկերոջը
14 Սեպտեմբեր, 2021 22:24
54-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը
14 Սեպտեմբեր, 2021 22:07
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է
17 Օգոստոս, 2026 21:35
Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմին
02 Օգոստոս, 2026 11:48
Չկալովկայի հարակից դաշտում տղամարդու դի է հայտնաբերվել
01 Օգոստոս, 2026 15:51