73 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը՝ Իվանան։ Այս մասին տեղեկություն է հայտնվել քաղաքական գործչի սեփական Truth Social սոցիալական ցանցում։

«Իվանա Թրամփը մահացել է Նյու Յորքի իր տանը։ Նա հիանալի, գեղեցիկ, անհավանական կին էր, ով ապրում էր ոգեշնչող կյանքով»,- գրել է Թրամփը իր նախկին կնոջ մասին։

ABC News-ի փոխանցմամբ՝ մահվան պատճառը եղել է սրտի կանգը։ Բժիշկները ժամանել են կնոջ տուն, սակայն չեն կարողացել օգնել նրան։

Իվանա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Զելնիչկովա) ծնվել է 1949 թվականի փետրվարի 20-ին Չեխիայի Հանրապետության հարավ-արևելքում գտնվող Զլին քաղաքում։ Եղել է դահուկորդնների հրահանգիչ, մոդելավորող, մոդել, ինչպես նաև հրատարակել է մի քանի գրքեր։

Դոնալդ Թրամփի հետ նրա ամուսնությունը տևել է 15 տարի՝ 1977-1992 թվականներին։ Համատեղ ամուսնությունից նրանք երեք երեխա ունեն՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, Իվանկան և Էրիկը։

935